24.10.2019 11:01

Պաշտպանվա՞ծ է, արդյոք, սիրիական սահմանը

Պաշտպանվա՞ծ է, արդյոք, սիրիական սահմանը

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը, Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունների համաձայն, սկսել է տեղակայումը թուրք-սիրիական սահմանի երկայնքով:

Սիրիական բանակի հետ միասին ռուսաստանյան ուժերը վերահսկելու են քրդական կազմավորումների նահանջը 30 կիլոմետրանոց սահամանային գոտուց դուրս:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ թուրքական զորքերն անորոշ ժամանակով կպահպանեն վերահսկողությունն այն տարածքի նկատմամբ, ինչը հասցրել են գրավել հոկտեմբերի 9-ից:

Ինչպես նշում են փորձագետները, երկու նախագահների ստորագրած փաստաթղթում շատ սպիտակ կետեր կան, և թե ինչպես կիրականացվի սահմանի վերահսկողությունը՝ դեռ լրիվ պարզ չէ:

«Թուրքերն այնտեղ ինքնուրույն են գործում, ինչը կոնֆլիկտ կարող է առաջացնել,- նշում է ռուսաստանցի ռազմական փորձագետը:- Բաց է մնում այն հարցը, թե ինչ պետք է անել այն դեպքում, եթե քրդական կազմավորումները հոկտեմբերի 29-ի ժամը 12-ի դրությամբ չուզենան կամ չկարողանան դուրս գալ սահմանին հարող 30 կիլոմետրանոց գոտուց»: Փորձագետը մտավախություն է հայտնել, թե ռուսաստանցի զինվորականները կարող են «հարակից թիրախ» դառնալ, եթե համատեղ պարեկության ընթացքում թուրք զինվորները հարձակման ենթարկվեն:

Փոխանցում է BBC-ն: