24.10.2019 12:03

Պուտինի և Էրդողանի հանդիպումից հետո Թրամփը չեղարկել է պատժամիջոցները Թուրքիայի դեմ

Պուտինի և Էրդողանի հանդիպումից հետո Թրամփը չեղարկել է պատժամիջոցները Թուրքիայի դեմ

ԱՄՆ-ը չեղարկում է պատժամիջոցներն ընդդեմ Թուրքիայի, որոնք սահմանվել էին թուրքական զորքերի՝ Սիրիայի հյուսիս-արևելք ներխուժելուց հետո, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Որոշումը կայացվել է թուրքական «Խաղաղության աղբյուր» գործողության դադարեցումից հետո, ինչի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են երեքշաբթի օրը Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում:

«Պատժամիջոցները կհանվեն, եթե այնպիսի բան տեղի չունենա, ինչը մեզ դուր չի գա»,- տեղեկացրել է Թրամփը:

Փոխանցում է BBC-ն: