24.10.2019 14:06

Կաիս Սաիդը ստանձնել է Թունիսի նախագահի պաշտոնը

Կաիս Սաիդը ստանձնել է Թունիսի նախագահի պաշտոնը

Թունիսի ընտրված նախագահ Կաիս Սաիդը պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը:

Չորեքշաբթի երդմնակալության արարողության ընթացքում նա խոստացել է վերականգնել ժողովրդի հավատը քաղաքական գործիչների նկատմամբ և երդում է տվել խորհրդարանի առջև:

«Ես մեր ամենակալ Տիրոջ անունով երդվում եմ պաշտպանել Թունիսի անկախությունը, ապահովել երկրի անվտանգությունը, հարգել սահմանադրությունն ու օրենքները, գործել բացառապես ի շահ պետության, հավատարիմ լինել պետությանը»,- հայտարարել է նորընտիր նախագահը:

Իր առաջին պաշտոնական ճառում նախագահը հայտարարել է, որ մտադիր է համախմբել հայրենակիցներին ահաբեկության և կոռուպցիայի դեմ պայքարում, նաև ամրապնդել կանանց իրավունքները:

Տասն օր առաջ 61-ամյա քաղաքական գործիչը՝ սահմանադրական իրավունքի պրոֆեսորը, համոզիչ հաղթանակ է տարել ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 72,71 %-ը:

Փոխանցում է euronews-ը: