Արսեն Բաբայանը կալանավորվել է

Դատարանը այսօր հրապարակած որոշմամբ բավարարել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Հայտնում է «Ազատություն»-ը:
Իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Արսեն Բաբայանը ձերբակալված է հոկտեմբերի 21-ից: