24.10.2019 15:23

Քրդերի առաջնորդը Թուրքիային մեղադրել է ֆոսֆոր պարունակող զինամթերք կիրառելու մեջ

Քրդերի առաջնորդը Թուրքիային մեղադրել է ֆոսֆոր պարունակող զինամթերք կիրառելու  մեջ

Քրդական Դեմոկրատական Սիրիայի խորհրդի գործկոմի նախագահ Իլհամ Ահմեդը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության ընթացքում ֆոսֆոր պարունակող արգելված զինամթերք կիրառելու մեջ:

Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և կառավարական բարեփոխումների հանձնաժողովի ենթահանձնաժողովում լսումների ժամանակ:

«Թուրքիայի իշխանությունները հանցանք են գործել մարդկության դեմ: Մենք մինչև հիմա չենք կարողանում հետաքննություն անցկացնել, որովհետև դրա հնարավորությունը չունենք»,- ասել է Ահմեդը:

Քրդերի առաջնորդը նաև լուսանկարներ է ցուցադրել, որոնցում 13-ամյա տղա է, ենթադրաբար՝ քիմիական այրվածքներով, որ նա ստացել է Ռաս-էլ-Այնի թուրքական ռմբակոծության ժամանակ:

Փոխանցում է tass.ru-ն: