25.10.2019 15:50

Բեյրութում բախումների ընթացքում կան տուժածներ

Բեյրութում բախումների ընթացքում կան տուժածներ

Լիբանանի կառավարության հակառակորդների և կողմնակիցների միջև Բեյրութի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել հինգշաբթի օրը: Այդ մասին ասվում է Կարմիր խաչի լիբանանյան ընկերության ամփոփոգրում, որը տեղադրվել է An-Nashra  կայքում: Ըստ տեղեկատվության՝ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Al Hadas հեռուստատեսության տեղեկացմամբ՝ բախման պատճառ է դարձել հրապարակում շիական «Ամալ» շարժման և «Հեզբոլլահի» սևազգեստ ակտիվիստների ներկայությունը, որոնք այնտեղ ցուցապաստառներ են տեղադրել, ինչը Բեյրութի կենտրոնում ութերորդ օրն անընդմեջ ցույցեր անող նրանց ընդդիմախոսների զայրույթն է հարուցել:

Բողոքի ցույցերի առաջնորդները հինգշաբթի օրը անվստահություն են հայտնել երկրի ողջ իշխող վերնախավին և մերժել են իշխանությունների հետ երկխոսելու առաջարկը, որը հնչեցրել է երկրի նախագահ Միշել Աունը:

Բողոքի շարժման առաջնորդները կոչ են արել լայն լիազորություններով ազգային փրկության կառավարություն ձևավորել, ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնել:

Փոխանցում է tass.ru-ն: