28.10.2019 14:09

Ցույցեր Չիլիում. Նախագահ Պինյերան արձակել է կառավարությունը

Ցույցեր Չիլիում. Նախագահ Պինյերան արձակել է կառավարությունը

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան ցրել է կառավարությունը՝ նոր կառավարություն ձևավորելու և սոցիալական բարեփոխումներ անցկացնելու համար՝ ի պատասխան զանգվածային բողոքի ցույցերի, որոնք փոթորկվում են երկրում:

Մայրաքաղաք Սանտյագոյում ցույցերն սկսվել են անցյալ շաբաթ՝ այն բանից հետո, երբ բարձրացել էր մետրոյի ուղեվարձը: Դրանից հետո ցույցերը վերածվել էին անկարգությունների և տարածվել մյուս քաղաքներում ևս: Առնվազն 17 մարդ սպանվել է, 7 հազար հոգի՝ ձերբակալվել:

Ուրբաթ օրը մեկ միլիոնի չափ մարդիկ մայրաքաղաքում մասնակցել են խաղաղ հանրահավաքին՝ իշխանություններին կոչ անելով արտակարգ միջոցառումներ ձեռք առնել ընդդեմ տնտեսական անհավասարության:

Նախագահ Պինյերան նաև չեղարկել է պարետային ժամը, որը մեկ շաբաթ առաջ էր մտցվել երկրի մի շարք քաղաքներում: Ընդդիմությունը պահանջում է չեղարկել նաև հայտարարված արտակարգ դրությունը:

Չիլին Լատինական Ամերիկայի ամենաբարեկեցիկ երկիրն է, սակայն այնտեղ չափազանց բարձր է անհավասարության մակարդակը:

Փոխանցում է BBC-ն: