28.10.2019 15:01

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու ամսաթիվը տեղափոխվել է 2020 թ. հունվարի 31

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու ամսաթիվը տեղափոխվել է 2020 թ. հունվարի 31

Եվրամիության անդամ 27 երկրներ որոշել են հավանություն տալ Մեծ Բրիտանիայի դիմումին՝ Brexit-ը երեք ամսով՝ մինչև 2020 թ. հունվարի 31-ը հետաձգելու վերաբերյալ: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

Միացյալ Թագավորությունը պետք է ԵՄ-ն լքեր 2019 թ. մարտի 29-ին, այսինքն՝ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ գրավոր ծանուցումից երկու տարի անց: Սակայն բրիտանական խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը երեք անգամ մերժել է Brexit-ի պայմանների վերաբերյալ նախագիծը, որի վերաբերյալ պայմանավորվել էին Բրյուսելը և վարչապետ Թերեզա Մեյը: Արդյունքում՝ ԵՄ-ն համաձայնեց Brexit-ը տեղափոխել, նախ՝ մինչև ապրիլ կամ մայիս, այնուհետև՝ հոկտեմբերի 31-ը, իսկ Մեյն ստիպված եղավ հրաժարական տալ, քանի որ չէր կարողացել իրավիճակը դուրս բերել փակուղուց:

Մեյին փոխարինած Բորիս Ջոնսոնը պնդում էր, որ երկիրը պետք է լքի ԵՄ-ն հոկտեմբերի 31-ին՝ գործարքով կամ առանց դրա: Սակայն խորհրդարանի ընդունած օրենքի պատճառով Ջոնսոնն ստիպված էր հոկտեմբերի 19-ին Եվրոպայի խորհրդին դիմել Brexit-ը մինչև 2020 թ. հունվարի 31-ը հետաձգելու խնդրանքով:

Փոխանցում է euronews-ը: