28.10.2019 15:29

Նեթանյահու-Գանց՝ առաջին հանդիպումը

Նեթանյահու-Գանց՝ առաջին հանդիպումը

Իսրայելում տեղի է ունեցել երկրի վարչապետ Բինիամին Նեթանյահուի և «Կախոլ-Լավան» դաշինքի առաջնորդ, գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բեննի Գանցի առաջին հանդիպումը:

Բեննի Գանցին հանձնարարվել է կառավարություն ձևավորել՝ այն բանից հետո, երբ Նեթանյահուին չհաջողվեց դա անել:

Քաղաքական գործիչները չեն կարողացել ինչ-որ համաձայնության գալ, բայց պայմանավորվել են հանդիպել ևս մեկ անգամ:

«Մենք պետք է լուրջ որոշում կայացնենք, և դրա համար անհրաժեշտ է լայն քաղաքական սպեկտրի կառավարություն ձևավորել,- նշել է Նեթանյահուն: - Ուստի կարևոր է ձևավորել ազգային միասնության կառավարություն, սա քաղաքական հարց չէ, այլ, ամենից առաջ՝ ազգային անվտանգության: Հուսով եմ, որ առաջիկա մի քանի օրերին մենք կարող ենք գնալ դեպի այդ նպատակը»:

Ավելի վաղ Բեննի Գանցը հրաժարվել էր մասնակցել Նեթանյահուի գլխավորած կառավարությանը՝ վարչապետին ներկայացված կոռուպցիայի մեղադրանքների պատճառով:

Այժմ դաշինքի ձևավորմամբ պետք է զբաղվի Գանցը, իսկ անհաջողության դեպքում երկրում սպասվում են այս տարվա ընթացքում երրորդ խորհրդարանական ընտրությունները:

Փոխանցում է euronews-ը: