28.10.2019 16:12

Ալբերտո Ֆերնանդեսը՝ Արգենտինայի նոր նախագահ

Ալբերտո Ֆերնանդեսը՝ Արգենտինայի նոր նախագահ

Ալբերտո Ֆերնանդեսը հաղթել է Արգենտինայի նախագահական ընտրություններում:

Այդպիսով՝ ձախ-կենտրոնամետները վերադառնում են իշխանության:

Պահպանողականները, որոնք չորս տարի առաջ հաղթել էին ընտրություններում և այս անգամ չեն կարողացել պահել իշխանությունը, Արգենտինան ավելի բաց են դարձրել համաշխարհային ֆինանսական համակարգի համար, սակայն այդպես էլ չեն կարողացել լուծել արժեզրկման և աղքատների թվի աճի խնդիրները:

«Մենք մտադիր ենք վերականգնել էգալիտար (հավասարապաշտ) և արդարացի Արգենտինա, որի մասին բոլորս ենք երազում: Այդ պարտականությունը ես ստանձնում եմ և հույս ունեմ, որ ովքեր էլ լինեն մեր ընդդիմախոսները, թող նրանք իմանան, թե ինչ են թողել մեզ, և թող օգնեն երկիրը վեր հանել մոխրից»,- հայտարարել է նորընտիր նախագահը:

Պահպանողական գործող նախագահ Մաուրիսիո Մակրին ստացել է ձայների 41 %-ը և ճանաչել է իր պարտությունը:

Փոխանցում է euronews-ը: