Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի(իշխանությունը յուրացնելը) 1-ի մասով և 314-ի (պաշտոնեական կեղծիք) 1-ի մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Լրագրողների հետ զրույցում Բաբլոյանն ասել է, որ այս պահին շատ մանրամասներ չի կարող հնչեցնել
«Կարող եմ ասել, որ բացառապես համաձայն չեմ այդ մեղադրանքի հետ և հայտարարել եմ , որ այն ապօրինի է: Ինչ- որ արել եմ, արել եմ Սահմանադրությամբ և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություններ չեն եղել եւ ամեն ինչ եղել է ճիշտ այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային Ժողովը»,- նշել է Բաբոլյանը: