29.10.2019 12:27

Ավարտվում է Սիրիայի քրդերին ներկայացված վերջնագրի ժամկետը

Ավարտվում է Սիրիայի քրդերին ներկայացված վերջնագրի ժամկետը

Երեքշաբթի, ժամը 15:00, ավարտվում է քրդական ինքնապաշտպանական ուժերի զինյալներին ներկայացված վերջնագրի ժամկետը:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև պայմանավորվածության համաձայն՝ քրդական ուժերը պետք է լքեն Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից շրջանները, որտեղ Անկարան մտադիր է ստեղծել անվտանգության գոտի:

ՄԱԿ-ի հատուկ բանագնացը Սիրիայում կոչ է արել երկարացնել հրադադարի ժամկետը՝ հակամարտությանը վերջ դնելու համար, որը ձգվում է արդեն ութ տարի:

Գեյր Պեդերսենը երեքշաբթի Ժնևում հանդիպելու է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հետ՝ այն երկրների, որոնք առանցքային դերակատարում ունեն այդ հակամարտությունում:

Միևնույն ժամանակ, թուրք-ռուսաստանյան պարեկները կսկսեն գործել անվտանգության գոտու տասը կիլոմետրանոց հատվածում:

Փոխանցում է BBC-ն: