29.10.2019 13:28

Թրամփը և սաուդյան արքայազնը քննարկել են ալ-Բաղդադիի ոչնչացումը

Թրամփը և սաուդյան արքայազնը քննարկել են ալ-Բաղդադիի ոչնչացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման հատուկ գործողությունը, որն անցկացրել են ամերիկացի զինվորականները:

Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Թագաժառանգը շնորհավորել է նախագահ Թրամփին ԻՊ-ի պարագլուխ  և հիմնադիր Աբու Բաքր ալ-Բաղդադիի նկատմամբ արդարադատություն իրականացնելու՝  Միացյալ Նահանգների առաքելության հաջող ավարտի կապակցությամբ,- ասվում է հայտարարության մեջ:- Առաջնորդները քննարկել են նաև տարածաշրջանային և երկկողմ կարևորագույն խնդիրներ»:

Փոխանցում է tass.ru-ն: