29.10.2019 10:29

Քրդերը ԱՄՆ-ին են փոխանցել ԻՊ պարագլխի ներքնազգեստը՝ նրա ԴՆԹ-ի նմուշով

Քրդերը ԱՄՆ-ին են փոխանցել ԻՊ պարագլխի ներքնազգեստը՝ նրա ԴՆԹ-ի նմուշով

Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետախուզությունը ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մեձավոր շրջապատում լրտես է ներդրել, որը ձեռք է բերել նրա ԴՆԹ-ի, արյան նմուշները և դրանք փոխանցել է ԱՄՆ-ին:

Այդ մասին տեղեկացրել է The Guardian-ը:

Նշվում է, որ գործակալը գողացել է ԻՊ-ի առաջնորդի մի քանի կիսավարտիք՝ նրա ինքնությունն ապացուցելու համար:

Բացի այդ՝ նա ԱՄՆ զինվորականներին արժեքավոր տեղեկություններ է հայտնել ալ-Բաղդադիի թաքստոցի վերաբերյալ և  օգնել է, որ նրանք գտնեն նրա ապաստարանը:

Փոխանցում է gazeta.ru-ն: