29.10.2019 10:00

Վախճանվել է ՄԱԿ-ի փախստականների գործերով նախկին գերագույն հանձնակատարը

Վախճանվել է ՄԱԿ-ի փախստականների գործերով նախկին գերագույն հանձնակատարը

ՄԱԿ-ի փախստականների գործերով նախկին գերագույն հանձնակատար, ճապոնուհի Սադակո Օգատան վախճանվել է 92 տարեկան հասակում, հաղորդել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:

Օգատան Ճապոնիայի առաջին քաղաքացին էր, որ 1991 թ. զբաղեցրել էր այդ պաշտոնը ՄԱԿ-ում:

Իր երկար դիվանագիտական կարիերայի ընթացքում Սադակո Օգատան  աշխատել է, մասնավորապես, ՄԱԿ-ին առընթեր Ճապոնիայի ներկայացուցչությունում, ղեկավարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի վարչությունը, ներկայացրել է Ճապոնիան ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում:

Փոխանցում է tass.ru-ն: