29.10.2019 13:51

«Ես կվերադառնամ». Կիբեռգրոհ վրացական հեռուստաալիքների և հիմնարկների վրա

«Ես կվերադառնամ». Կիբեռգրոհ վրացական հեռուստաալիքների և հիմնարկների վրա

Վրաստանի պետական հաստատությունների և հեռուստաալիքների ավելի քան երկու հազար կայքեր, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների, ենթարկվել են լայնածավալ հակերային հարձակման:

Շատ դեպքերում կայքերի գլխավոր էջերը փոխարինվել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարով և «Ես կվերադառնամ» մակագրությամբ:

Կիբեռգրոհի են ենթարկվել, մասնավորապես, դատարանների կայքերը, որոնք պարունակել են գործերի նյութեր և անձնական տվյալներ:

«Իմեդի» և «Մաեստրո» հեռուստաալիքները գրոհի պատճառով ստիպված են եղել դադարեցնել հեռարձակումը:

Գրոհի ծագումն առայժմ հայտնի չէ: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է անցկացնում:

Փոխանցում է BBC-ն: