29.10.2019 14:13

Թուրք դեսպանը Սիրիայում ֆոսֆոր կիրառելու մասին լուրերը զրպարտություն է անվանել

Թուրք դեսպանը Սիրիայում ֆոսֆոր կիրառելու մասին լուրերը զրպարտություն է անվանել

Թուրքիան հերքում է Սիրիայի հյուսիսում գործողություն անցկացնելիս ֆոսֆոր կիրառելու մեղադրանքները, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմետ Սամսարը:

«Նախ՝ ուզում եմ ասել, որ ահաբեկչական կազմակերպություններից եկող ապատեղեկատվությունը տարածված երևույթ է: Մենք հերքում ենք այդ հայտարարություններն ու այդ զրպարտությունները, և ինչպես արդեն տարբեր առիթներով հայտարարել ենք՝ Թուրքիայի զինված ուժերը չունեն քիմիական կամ այլ արգելված զենքեր: Թուրքիան քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման և կիրառման արգելքի վերաբերյալ 1997 թ. կոնվենցիայի անդամ է: Թուրքիան նաև քիմիական զենքի կանխման, տարածման և վերահսկողության ոլորտում բոլոր միջազգային փաստաթղթերի անդամ է և այդ շրջանակներում կատարում  է իր բոլոր պարտավորությունները»,- հայտարարել է դեսպանը:

Ավելի վաղ «Սիրիական դեմոկրատական խորհրդի» գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդը ԱՄՆ կոնգրեսում հայտարարել էր, թե Թուրքիան ֆոսֆոր է կիրառել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության ընթացքում:

Փոխանցում է ria.ru-ն: