29.10.2019 14:49

CNN. ԻՊ-ի պարագլուխ ալ-Բաղդադիի աճյունը նետվել է ծովը

CNN. ԻՊ-ի պարագլուխ ալ-Բաղդադիի աճյունը նետվել է ծովը

Հոկտեմբերի 27-ին ամերիկյան հատուկ գործողության արդյունքում ոչնչացված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի աճյունը նետվել է ծովը:

Այդ մասին տեղեկացրել է CNN-ը՝ հղում անելով երկու ռազմական աղբյուրի:

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ կիրակի օրը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ԱՄՆ-ը, ինչպես ինքն է ակնկալում, Բաղդադիի աճյունի հետ նույն կերպ կվարվի, ինչպես «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի դիակի հետ , այսինքն՝ կնետի ծովը:

«Բաղդադիի աճյունի հետ նույն կերպ կվարվեն»,- ասել է Օ’Բրայենը: Այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը նույն ընթացակարգին կհետևի, ինչ բեն Լադենի դեպքում էր, Օ’Բրայենը պատասխանել է. «Ենթադրում եմ, որ այո»:

Փոխանցում է Interfax-ը: