29.10.2019 15:22

ԶԼՄ. Իրաքի Կերբելա քաղաքում նստացույցը ցրելու ընթացքում սպանվել է առնվազն 18 մարդ

ԶԼՄ. Իրաքի Կերբելա քաղաքում նստացույցը ցրելու ընթացքում սպանվել է առնվազն 18 մարդ

Իրաքի կենտրոնական մասում գտնվող Կերբելա քաղաքում անվտանգության ուժերի կողմից նստացույցը ցրելու ընթացքում սպանվել է առնվազն 18 մարդ:

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելու բժշկական աղբյուրներին:

Աղբյուրների տվյալներով՝ իրավապահները, փորձելով ցրել երկրում կոռուպցիայի և տնտեսական խնդիրների դեմ բողոքող ցուցարարներին, հրազեն են կիրառել: Այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել:

Երկուշաբթի լրատվամիջոցները, հղում անելով Իրաքի մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովին, տեղեկացրել են, որ անցյալ շաբաթվա վերջից երկրում մոլեգնող անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 82 մարդ:

Փոխանցում է tass.ru-ն: