29.10.2019 16:12

Հանձնաժողով. Մանվել Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ

Հանձնաժողով. Մանվել Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ գեներալի ներկայիս առողջական վիճակը չի խոչընդոտում, որպեսզի ներկա լինի դատական նիստերին։ «Ազատության» փոխանցմամբ՝ հանձնաժողովը եզրակացրել է նաև, որ Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։

Հանձնաժողովի եզրակացությունը այսօր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ ընթերցեց դատավորը:

Այս պահին Մանվել Գրիգորյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ Գեներալը առողջական վիճակի պատճառով չի ներկայանում արդեն տասից ավելի դատական նիստերի: Դատարանը գրությամբ կդիմի «Նաիրի» բժշկական կենտրոն, որպեսզի հաջորդ դատական նիստին ապահովվի գեներալի ներկայությունը։