29.10.2019 17:38

Հրաձգություն Ֆրանսիայում՝ մզկիթի մոտ

Հրաձգություն Ֆրանսիայում՝ մզկիթի մոտ

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Բայոնն քաղաքում, հրազենային վիրավորում է ստացել երկու մարդ: Միջադեպը տեղի է ունեցել տեղի մզկիթի մոտ, որտեղ աղոթք էր ընթանում:

Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին՝ 84-ամյա տղամարդու: Հաղորդվում է, որ նրա մոտ գտել են ատրճանակ, գազի բալոն և նռնակներ:

Տեղի իշխանությունների հաղորդման համաձայն՝ կասկածյալը հրկիզվող ինչ-որ իր է նետել դեպի մզկիթը, հավանաբար՝ բենզինով լի կանիստր, և փորձել է այրել մզկիթի դուռը: Հետո նա կրակել է երկու տղամարդկանց վրա, որոնք փորձել են նրան խանգարել:

Առայժմ հայտնի չէ, թե  ինչու է այսպես ագրեսիվ գործել կասկածյալը: Նախկինում այդ մարդը, որի անունն առայժմ չի հաղորդվում, ոստիկանության և հատուկ ծառայությունների տեսադաշտում չի հայտնվել:

Փոխանցում է BBC-ն: