30.10.2019 11:08

Արտահերթ ընտրությունները Բրիտանիայում կկայանան դեկտեմբերի 12-ին

Արտահերթ ընտրությունները Բրիտանիայում կկայանան դեկտեմբերի 12-ին

Բրիտանիայի Համայնքների պալատը համաձայնել է արտահերթ ընտրություններ անցկացնել դեկտեմբերի 12-ին: Վարչապետ Բորիս Ջոնսոնը հուսով է, որ այդ ընտրություններում համոզիչ հաղթանակ կտանի և կկարողանա երկիրը դուրս բերել փակուղուց:

Համայնքների պալատը երեքշաբթի օրը ձայների գերակշիռ մեծամասնությամբ քվեարկել է դեկտեմբերի 12-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ կառավարության ներկայացրած օրինագծին՝ 428 կքղմ և 20 դեմ:

Այժմ այդ օրինագիծը պետք է անցնի Լորդերի պալատով, սակայն դիտորդներն այս պարագայում վարչապետի համար լուրջ խնդիրներ չեն կանխատեսում:

Փոխանցում է BBC-ն: