30.10.2019 12:14

Անգելա Մերկելը՝ «քաղաքակրթության պահապան»

Անգելա Մերկելը՝ «քաղաքակրթության պահապան»

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենում արժանացել է Թեոդոր Հերցլի մրցանակի:

Այդ մրցանակը շնորհվում է երևելի անհատների, ովքեր «անվտանգ և հանդուրժող աշխարհ են ապահովում հրեա ժողովրդի համար»:

Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահ Ռոնալդ Լաուդերը Անգելա Մերկելին անվանել է «քաղաքակրթության պահապան»: Նա նաև ընդգծել է, որ Օսվենցիմի ազատագրումից 75 տարի անց հրեաների հանդեպ հին ատելությունը կրկին իրեն զգալ է տալիս:

«Դա հրեաների խնդիրը չէ, դա գերմանական խնդիր է: Մենք պետք է միավորվենք՝ ընդդեմ հրեատյացության, ռասիզմի, իսլամատյացության, այլատյացության և մարդատյացության»,- հայտարարել է Լաուդերը:

Համաշխարհային հրեական կոնգրեսի անցկացրած հարցման արդյունքներով՝ մոտավորապես յուրաքնաչյուր չորրորդ գերմանացի հակահրեական մտքեր ունի, և հարցվածների գրեթե մեկ քառորդը կարծում է, որ հրեաները չափազանց մեծ իշխանություն ունեն տնտեսության և հասարակության մեջ:

Փոխանցում է euronews-ը: