30.10.2019 12:46

Քրդերը հեռացել են անվտանգության գոտուց

Քրդերը հեռացել են անվտանգության գոտուց

Քրդական զինված կազմավորումները թուրք-սիրիական սահմանին հարող 30 կիլոմետրանոց անվտանգության գոտուց հեռացել են նշված ժամկետից շուտ:

Այդ մասին հայտարարել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:

Ըստ պայմանավորվածության, որը ձեռք էր բերվել անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, քրդական ջոկատները սահմանից դեպի հարավ պետք է հեռանային երեքշաբթի մինչև երեկոյան ժամը 6-ը: Հետո նախատեսված է սիրիական կողմում սահմանի 10 կիլոմետրանոց հատվածի համատեղ պարեկում ռուսաստանցի և թուրք զինվորականների կողմից:

Սիրիական լրատվամիջոցները հաղորդել են, որ երեքշաբթի օրը ռուսաստանյան պարեկախումբը կրակի տակ է ընկել թուրք-սիրիական սահմանի ՊՊԿ-ի մոտ:

Փոխանցում է euronews-ը: