30.10.2019 13:10

Թուրքիայի ԱԳՆ-ն բացատրություն է պահանջել ԱՄՆ դեսպանից

Թուրքիայի ԱԳՆ-ն  բացատրություն է պահանջել ԱՄՆ դեսպանից

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը  ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ հայերի ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշումից հետո կանչել է ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդին:

Այդ մասին ТАСС-ին հաղորդել է ԱԳՆ-ի աղբյուրը:

«Նախարարություն է կանչվել ԱՄՆ դեսպանը՝ կապված 1915 թ. դեպքերի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշման հետ, որում բացակայում է որևէ պատմական կամ իրավական հիմք»,- փոխանցել է լրատվական գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այդ քայլը պայմանավորված է նաև «ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձևով՝ Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունն անցկացնելու պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Տասնամյակներ շարունակ նման բանաձև քննարկվել է կոնգրեասկանների կողմից, սակայն դա այդպես էլ քվեարկության չի դրվել:

Ամերիկացի մեկնաբանների կարծիքով՝ այդ քայլը լրջորեն կվատթարացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները:

Փոխանցում է tass.ru-ն: