30.10.2019 17:40

Իսրայելի դեսպանատներն ամբողջ աշխարհում գործադուլ են անում

Իսրայելի դեսպանատներն ամբողջ աշխարհում գործադուլ են անում

Իսրայելի դիվանագիտական առաքելություններն ամբողջ աշխարհում հոկտեմբերի 30-ին գործադուլ են հայտարարել՝ ի նշան երկրի ֆինանսների նախարարության որոշման՝ փոխելու նրանց աշխատանքի ֆինանսավորումը:

Այդ մասին հայտարարել են Իսրայելի դեսպանատները Մոսկվայում, Կիևում, Տորոնտոյում, Փարիզում:

Գործադուլի ընթացքում այցերը արտասահմանում Իսրայելի դեսպանատուն կդադարեցվեն, ծառայություններ չեն մատուցվի:

Դիվանագիտական առաքելությունները փակվել են՝ մինչև նոր ծանուցումը:  Գործադուլի հետ կապված՝ փակ են նաև Հորդանանի Արևմտյան ափի և Գազայի հատվածի սահմանային անցակետերը, գրում է Jerusalem Post-ը:

Դիվանագետները հայտարարել են, որ իրենց այլ ելք չեն թողել: Նրանք հույս են հայտնել, որ ճգնաժամը շուտափույթ կհաղթահարվի, տեղեկացնում է Интерфакс-ը:

Փոխանցում է newsru.com-ը: