31.10.2019 13:30

Փոմփեո. ԱՄՆ-ը փաստեր չունի Սիրիայում քրդերի դեմ գենոցիդի ակտերի վերաբերյալ

Փոմփեո. ԱՄՆ-ը փաստեր չունի Սիրիայում քրդերի դեմ գենոցիդի ակտերի վերաբերյալ

ԱՄՆ-ը տեղեկություններ չունի, որոնք կհաստատեին Թուրքիայի զորքերի կողմից Սիրիայի հյուսիսում քրդերի նկատմամբ գենոցիդի ակտերը:

Այդ մասին չորեքշաբթի Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մայքլ Փոմփեոն:

Նրան հարց է ուղղվել՝ արդյո՞ք տեղյակ է սիրիացի քրդերի նկատմամբ Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության շրջանակներում գենոցիդի ակտերի մասին հաղորդագրություններին:

«Մեզ հասած լուրերը տարբերվում են դրանցից,- պատասխանել է Փոմփեոն:- Մենք կշարունակենք հետևել իրավիճակին: Թուքրիայի ղեկավարությունը պարտավորություն է ստանձնել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և իմ առջև, և մենք մտադիր ենք ապահովել նրա ստանձնած պարտավորությունների կատարումը»,- հավաստիացրել է ԱՄՆ պետքարտուղարը:

Փոխանցում է tass.ru-ն: