01.11.2019 12:36

Ալ-Բաղդադիի ժառանգորդը. «Աստվածաբանը և ջիհադի վետերանը»

Ալ-Բաղդադիի ժառանգորդը. «Աստվածաբանը և ջիհադի վետերանը»

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը հայտարարել է անցյալ հանգստյան օրերին Սիրիայի հյուսիսում ԱՄՆ հատուկ գործողության արդյունքում սպանված Աբու Բաքր ալ-Բաղդադիի ժառանգորդի անունը:

ԻՊ-ի նոր«խալիֆի» անունն է Աբու Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Քուրաշի: ԻՊ-ում բոլոր մուսուլմաններին կոչ են արել հավատարմության երդում տալ նրան:

Նոր պարագլխի մասին ԻՊ-ի հայտարարության մեջ գրեթե ոչինչ չի ասվում: Նա բնութագրվում է որպես «աստվածաբան» և «ջիհադի վետերան»:

Ծայրահեղականներն արդեն նաև նոր «ներկայացուցիչ» ունեն. խմբավորման անունից այժմ հայտարարություններ է անում Աբու Համզա ալ-Քուշարին, որի նախորդը՝ Աբու Հասան ալ- Մուհաջիրը, նույնպես սպանվել էր ԱՄՆ հատուկ գործողության ժամանակ, ալ-Բաղդադիից մի քանի ժամ անց:

Փոխանցում է BBC-ն: