01.11.2019 16:17

Թուրքական կողմը Ռուսաստանին է փոխանցել 18 սիրիացի ռազմագերիների

Թուրքական կողմը Ռուսաստանին է փոխանցել 18 սիրիացի ռազմագերիների

Թուրքիան հայտարարել է Ռուսաստանին 18 սիրիացի զինծառայողների փոխանցելու մասին, որոնք Անկարային սատարող կազմավորումների մոտ գերի են ընկել Սիրիայի հյուսիսում:

Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության twitter-յան էջում:

Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում ռուսաստանցի գործընկերների հետ՝ ՌԴ-ին 18 սիրիացի ռազմագերիների փոխանցելու վերաբերյալ: Նշվում է, որ գերիներից երկուսը վիրավոր են եղել և բուժօգնություն են ստացել:

Փոխանցում է tass.ru-ն: