03.11.2019 09:02

ԵԱ. Վերջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ

ԵԱ. Վերջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ

Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում տղամարդկանց Հայաստանի հավաքականը վերջին՝ 9-րդ տուրում մրցեց Հունաստանի հավաքականի հետ և հաղթանակ տարավ 3 : 1 հաշվով:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով 50-րդ քայլում հաղթեց Յոանիս Պապաիոանուին: Հրանտ Մելքումյանը Հրիստոս Բանիկասի հետ պարտիայում հաղթանակ տարավ 18-րդ քայլում: Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը ոչ ոքի խաղացին:

Հայաստանի հավաքականն այժմ 12 միավորով երրորդ տեղում է: Վերջին տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:

Կանանց Հայաստանի հավաքականը վերջին՝ 9-րդ տուրում պարտվեց Ադրբեջանի հավաքականին: Լիլիթ Մկրտչյանը պարտություն կրեց, իսկ Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը ոչ ոքի խաղացին:

Այժմ կանանց Հայաստանի թիմը 11 միավորով բաժանում է 5-7 տեղերը: