03.11.2019 10:00

Փարիզ․ Ջոկովիչը եզրափակիչում է, Նադալը հրաժարվեց կիսաեզրափակիչից

Փարիզ․ Ջոկովիչը եզրափակիչում է, Նադալը հրաժարվեց կիսաեզրափակիչից

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել թենիսի Փարիզի «Մասթերս 1000» մրցաշարի եզրափակիչ։ Սերբ թենիսիստը կիսաեզրափակիչում 1 ժամ 38 րոպեում առավելության է հասել բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ՝ 7:6 (7:5), 6:4։

Եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովը, որը պետք է հանդիպեր աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալի հետ։

Սակայն իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչի մրցախաղից առաջ անցկացրած նախավարժանքի ժամանակ որովայնի մկանների ցավեր է ունեցել եւ բժիշկների հորդորով կորտ դուրս չի եկել։