03.11.2019 10:29

WTA Finals. Տիտղոսը կվիճարկեն Էլինա Սվիտոլինան ու Էշլի Բարթին

WTA Finals. Տիտղոսը կվիճարկեն Էլինա Սվիտոլինան ու Էշլի Բարթին

Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող թենիսի կանանց WTA Finals տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում կմրցեն ուկրաինացի Էլինա Սվիտոլինան եւ ավստրալացի Էշլի Բարթին։

Սվիտոլինան այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է։ Նա կիսաեզրափակիչում մրցել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ, որը  5:7, 6:3, 4:1 հաշվի ժամանակ հրաժարվել է պայքարից։

Էշլի Բարթին կիսաեզրափակիչում հանդիպել է չեխ Կարոլինա Պլիշկովայի հետ եւ առավելության է հասել 4:6, 6:2, 6:3 հաշվով։

 WTA Finals-ի մրցանակային հիմնադրամը 14 միլիոն դոլար է։