03.11.2019 12:00

Կլոպ. ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն մտածում են միայն իրենց գրպանի մասին

Կլոպ. ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն մտածում են միայն իրենց գրպանի մասին

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է անգլիական թիմերի ծանր խաղացանկի մասին:

«Մարդիկ կզարմանան, թե ինչու եմ ես այս ամենն ասում, քանի որ իմ թիմը Չեմպիոնների լիգայի չեմպիոնն ու Անգլիայի փոխչեմպիոնն է:

Անգլիայում կազմակերպվում է Անգլիայի գավաթի խաղարկություն և անգլիական Լիգայի գավաթի խաղարկություն, դրան գումարած ՈւԵՖԱ-ի կողմից անկացվող մրցաշարերը: Որևէ մեկին չի հետաքրքրում, թե ակումբն ինչ խաղացանկ ունի և քանի օր ընդմիջումներով պետք է մասնակցի հանդիպումներին:

ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն, Պրեմիեր լիգայի ղեկավարությունը մտածում են միայն իրենց գրպանի մասին: Ես կցանկանայի, որ այդ կազմակերպությունները մտածեն նաև ֆուտբոլիստների մասին»,- The Guardian-ի հաղորդմամբ՝ ասել է Կլոպը:

Ավելի վաղ Կլոպը հայտարարել էր, որ ծանր խաղացանկի պատճառով «Լիվերպուլը» կարող է հրաժարվել անգլիական Լիգայի գավաթի խաղարկությունից: