03.11.2019 13:00

Մոդրիչ. Գիտեմ՝ ինձ անհաջողակ են համարում

Մոդրիչ. Գիտեմ՝ ինձ անհաջողակ են համարում

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը անդրադարձել է այն հարցին, թե արդյոք անցած տարի արդարացիորեն է արժանացել «Ոսկե գնդակին».

-Գիտեմ, որ ինձ անհաջողակ են համարում, որը արժանի չէր «Ոսկե գնդակին»: Հավատացեք, եթե ես իմանայի, որ այդպիսի հասարակական արձագանք կլինի, ես կհրաժարվեի այդ տիտղոսից: Ինչի՞ս է պետք այդ պարգևը, եթե երկրպագուները ինձ լավագույնը չեն համարում:

Ինչ վերաբերում է ինձ, ապա այդ տարի ես իսկապես վաստակել եմ «Ոսկե գնդակը»: Ես հաղթել եմ Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հետ, իսկ հավաքականի կազմում իմ թիմի հետ հասա մինչև Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ: Դա շատ դժվար էր: Ավելին, ես ընդամենը թիմերի խաղացողներից մեկը չէի, ես հսկայական աշխատանք եմ կատարել:

Ի դեպ, ես չեմ որոշել, թե ով է ստանալու «Ոսկե գնդակը», այնպես որ հարցրեք նրանց, ովքեր նման որոշում են կայացրել, այլ ոչ թե ինձ,- ասել է Մոդրիչը: