04.11.2019 09:00

Ռոնալդուի մայրը դժգոհել է ֆուտբոլային մաֆիայից

Ռոնալդուի մայրը դժգոհել է ֆուտբոլային մաֆիայից

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն,  դժգոհել է, որ ֆուտբոլային մաֆիան խանգարում է իր որդուն ստանալ մրցանակներ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նրա խոսքերը ներկայացրել է SIC Noticias: 
Նա հայտարարել է, որ եթե իր որդին լիներ անգլիացի կամ իսպանացի, ապա ավելի շատ «Ոսկե գնդակների» կարժանանար:

«Դա տեղի է ունենում այն պատճառով, որ նա պորտուգալացի է: Չգիտեմ՝ կստանա նա «Ոսկե գնդակ» այս տարի, թե ոչ, բայց ես չեմ հավատում»,- ասել է ֆուտբոլիստի մայրը:

Corriere dello Sport –ը հոկտեմբերի 29-ին հայտնել էր, որ Ռոնալդուն կարժանան այս մրցաշրջանի «Ոսկե գնդակին»: France Football  ամսագրի ներկայացուցիչը, որը զբաղվում է մրցանակների հանձնմամբ, իբր այցելել է Թուրին և ֆուտբոլիստի հետ քննարկել նրա կարիերայի ընթացքում վեցերորդ «Ոսկե գնդակը»:

«Ոսկե գնդակը» կայանալու է դեկտեմբերի 2-ին Փարիզում: