04.11.2019 10:01

WTA Finals-ն ավարտվեց աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարթիի հաղթանակով

WTA Finals-ն ավարտվեց աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարթիի հաղթանակով

Աշխարհի առաջին ռատեկ Էշլի Բարթին նվաճեց Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացված WTA Finals տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթողի կոչումը՝ ստանալով 4,42 միլիոն դոլար, ինչը ռեկորդային է թենիսի պատմության մեջ։

Եզրափակիչում ավստրալացի մարզուհին մրցեց այս մրցաշարի անցած տարվա հաղթող, ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի հետ եւ առավելության հասավ 1 ժամ 28 րոպեում՝ 6:4, 6:3։

23-ամյա Բարթին չորրորդ տիտղոսը նվաճեց այս մրցաշրջանում։ Այս տարի նա հաղթել է Մայամիի եւ Բիրմինգհեմի մրցաշարերում, Ֆրանսիայի բաց առաջնությունում։