04.11.2019 11:00

Նյու Յորքում Էդմեն Շահբազյանի հաղթական մենամարտին հետեւել է նաեւ Դոնալդ Թրամփը

Նյու Յորքում Էդմեն Շահբազյանի հաղթական  մենամարտին հետեւել է նաեւ Դոնալդ Թրամփը

Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր Գարդեն» մարզապալատում անցկացված խառը մենամարտերի (MMA) UFC 244 մրցաշարում հաղթանակ է տարել ամերիկահայ Էդմեն Շահբազյանը։ Գլենդեյլը ներկայացնող 21-ամյա մարտիկը մենամարտել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրեդ Տավարեսի հետ եւ հաղթանակ է տարել նոկաուտով։ Մարզիկները հանդես են գալիս միջին քաշային կարգում։

Մենամարտին հետեւել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։