04.11.2019 11:31

Պաշտոնական.«Բավարիան» հեռացրեց Նիկո Կովաչին

Պաշտոնական.«Բավարիան» հեռացրեց Նիկո Կովաչին

Մյունխենի «Բավարիան» Նիկո Կովաչին հեռացրել է գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ։ «Բավարիան» շնորհակալություն է հայտնել խորվաթ մասնանգետին։ Պաշտոնանկության պատճառը թիմի ոչ բավարար արդյունքներն են։

Հունական «Օլիմպիակոսի» դեմ Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղին եւ Դորտմունդի «Բորուսիայի» հետ դիմակայությանը Բունդեսլիգայում «Բավարիային» կպատրաստի Կովաչի օգնական Հանս Ֆլիկը։

Գերմանիայի առաջնության 10 տուրից հետո «Բավարիան» 18 միավորով չորրորդն է։

48-ամյա Կովաչը գերմանական թիմը գլխավորում էր 2018 թվականի հուլիսից։ Նրա ղեկավարությամբ «Բավարիան» դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։