04.11.2019 12:00

Կրիշտիանու Ռոնալդուի հիմնական վարսավիրին մահացած են գտել հյուրանոցում

Կրիշտիանու Ռոնալդուի հիմնական վարսավիրին մահացած են գտել հյուրանոցում

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հիմնական վարսավիր Ռիկարդու Մարկես Ֆերեյրային մահացած են գտել Ցյուրիխի հյուրանոցներից մեկում, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Ֆերեյրան եղել է դանակահարված, համարից զգացվել է ալկոհոլի հոտ։

Ոստիկանությունը սկսել է հետաքննություն, կասկածյալներ դեռ չեն հայտնաբերվել։

Ֆերեյրան երկու տարի առաջ էր տեղափոխվել Շվեյցարիա մշտական բնակության։ Ռոնալդուից բացի, նրա հաճախորդներից էին հայտնի պորտուգալացի մոդելներ եւ դերասանուհիներ։