04.11.2019 14:12

Կիևը և Սոֆիան վիրավորվել են Էմանյուել Մակրոնից

Կիևը և Սոֆիան վիրավորվել են Էմանյուել Մակրոնից

Էմանյուել Մակրոնը հայտնվել է արևելաեվրոպական հարևանների քննադատության տարափի տակ:

Սոֆիային և Կիևին դուր չի եկել Ֆրանսիայի ղեկավարի հարցազրույցը Valeurs Actuelles ամսագրին, մասնավորապես՝ նրա հայտարարությունը անօրինական միգրացիայի դեմ պայքարի վերաբերյալ:

«Ես բուլղարական և ուկրաինական ընդհատակյա բանդաներից գերադասում եմ Գվինեայի և Կոտ դ’Իվուարի օրինական միգրանտներին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Մակրոնը:

Արդեն նոյեմբերի 1-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն պարզաբանման համար կանչել է Ֆրանսիայի դեսպանին, իսկ նոյեմբերի 4-ին նույն ճակատագիրն է սպասվում նաև Սոֆիայում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը նշել է, թե « Մակրոնի համար դժվար կլինի նման ճառերով բավարարել համաեվրոպական առաջնորդի իր հավակնությունները»:

Ֆրանսիայի ղեկավարն ինքը պնդում է, որ իր խոսքը կտրվել է կոնտեքստից:

Փոխանցում է euronews-ը: