04.11.2019 14:54

Կատալոնացիները պատրաստվում են դիմավորել Իսպանիայի թագավորին

Կատալոնացիները պատրաստվում են դիմավորել Իսպանիայի թագավորին

Խաղաղ, բայց աղմկալի են կատալոնացիները դիմավորելու արքայական զույգին, որը պետք է այցելի Իսպանիայի այդ շրջանի մայրաքաղաքը՝ Բարսելոնա:

Ցուցարարների հիմնական մասը հավաքվել է այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առնելու թագավորական զույգը: Նախատեսվում է, որ միապետը տիկնոջ հետ մասնակցելու է Ժիրոնայի արքայադուստեր անվան մրցանակի հանձնման արարողությանը. այդ տիտղոսը պատկանում է նրանց ավագ դստերը և Իսպանիայի գահաժառանգին՝ Լեոնորին:

Կատալոնիայում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մեկ ամիս: Ցուցարարները հանդես են գալիս երկրի այդ շրջանի անկախության կողմնակից-քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճիռների դեմ: Փողոցային ցույցերի ընթացքում տուժել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ իրավապահներ:

Փոխանցում է euronews-ը: