04.11.2019 16:22

Թրամփն ուզում է Զելենսկու հետ հանդիպել Վաշինգտոնում

Թրամփն ուզում է Զելենսկու հետ հանդիպել Վաշինգտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կուզենար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպել Վաշինգտոնում, հաղորդել է Интерфакс-ը:

«Ես կուզեմ, որ նա գա Սպիտակ տուն, եթե այդպիսի ցանկություն ունենա, իսկ ես կարծում եմ, որ նա կուզենա»,- ասել է նախագահը լրագրողներին:

Ապա հավելել է. «Կարծում եմ՝ նա շատ արագ կգա: Նա լավ մարդ է: Նա ընտրվել է Ուկրաինայում աննախադեպ կոռուպցիայի պայմաններում, ինչն ինձ շատ է մտահոգում»:

Փոխանցում է newsru.com-ը: