04.11.2019 17:25

Մոսկվայում սպանվել է Ինգուշեթիայի գծով «Է» կենտրոնի պետը

Մոսկվայում սպանվել է  Ինգուշեթիայի գծով  «Է» կենտրոնի պետը

Մոսկվայում սպանվել է էքստրեմիզմին դիմակայելու կենտրոնի՝ Ինգուշեթիայի գծով պետը՝ Իբրահիմ Էլջարկիևը:

Հարձակումը կատարվել է Ակադեմիկոս Անոխինի փողոցում, անհայտ անձը առնվազն տասը կրակոց է արձակել:

«Սպանվել են Իբրահիմ Էլջարկիևը, որը հանդիսանում էր ՆԳՆ էքստրեմիզմի դեմ պայքարի կենտրոնի պետը Ինգուշեթիայի Հանրապետության գծով, և նրա եղբայրը՝ ծնված 1988 թ.»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Կասկածյալները թաքնվել են: Տեսախցիկները ֆիքսել են հարձակման պահը:

Էլջարկիևը «Է» կենտրոնի ղեկավարի պաշտոնն ստանձնել էր 2017 թ. դեկտեմբերին: Նրա նախորդը՝ Թիմուր Խամխոևը, դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման՝ Էքստրեմիզմին դիմակայելու ինգուշական կենտրոնում կտտանքներ կիրառելու մեղադրանքով:

Փոխանցում է BBC-ն: