04.11.2019 18:17

Գրոհ Իրանի հյուպատոսարանի վրա Իրաքի Կերբելա քաղաքում

Գրոհ Իրանի հյուպատոսարանի վրա Իրաքի Կերբելա քաղաքում

Առնվազն երեք հոգի սպանվել է և տասնյակից ավելին վիրավորվել Իրաքում, Բաղդադից 100 կմ հեռավորության վրա գտնվող Կերբելա քաղաքում Իրանի հյուպատոսարանի վրա գրոհի ընթացքում:

Այդ մասին տեղեկացրել է Noon գործակալությունը՝ հղում անելով Կերբելայի բուժհաստատությունների ներկայացուցիչներին:

Տեղեկատվության համաձայն՝ ագրեսիվ տրամադրված մի խումբ մարդիկ անցյալ երեկոյան փորձել են թափանցել Իրանի հյուպատոսության տարածք, սակայն հանդիպել են անվտանգության ուժերի դիմադրությանը: Բախման արդյունքում տուժել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ 17 ուժայիններ:

Հարձակումից առաջ հարյուրավոր ցուցարարներ շրջապատել են հյուպատոսարանի շենքը և պահանջել «դադարեցնել Թեհրանի միջամտությունը Իրաքի ներքին գործերին»:

Որոշ ժամանակ առաջ իսլամական հանրապետության հյուպատոսությունը Կերբելայում հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայրենակիցներին կոչ անելով հրաժարվել Իրաք այցելելուց, այդ թվում՝ ուխտագնացությունից սրբավայրեր:

Փոխանցում է  tass.ru-ն: