04.11.2019 18:01

«Նացիստական արտակարգ դրություն» Դրեզդենում

«Նացիստական արտակարգ դրություն» Դրեզդենում

Արևելյան Գերմանիայի Դրեզդեն քաղաքի  քաղխորհուրդն ընդունել է բանաձև «նացիստական արտակարգ դրության» մասին՝ հայտարարելով, որ ծայրահեղ աջերի խնդիրը քաղաքում շատ լուրջ է դրված:

Անգելա Մերկելի կուսակցության ներկայացուցիչները՝ քրիստոնյա-դեմոկրատները, դեմ են քվեարկել և նշել են, որ փաստաթղթում նշված «ահասարսուռ» արտահայտությունը ընդամենը խոսքը սխալ ձևակերպելու արդյունք է:

Սաքսոնիայի մայրաքաղաք Դրեզդենը, որը հավակնում է 2025 թ. ստանալ Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ, արդեն վաղուց համարվում է ծայրահեղ աջերի յուրօրինակ պատվարը: Մասնավորապես, հենց այստեղ է ի հայտ եկել ՊԵԳԻԴԱ հակաիսլամական շարժումը:

«Նացիստական արտակարգ դրությունը» (Nazinotstand) նշանակում է, մոտավորապես՝ «Մենք լուրջ խնդիրներ ունենք, բաց դեմոկրատական հասարակությունը վտանգված է», - BBC_ին հայտարարել է քաղխորհրդի անդամ Մաքս Աշենբախը, որն էլ ներկայացրել է բանաձևը:

Բանաձևի հեղինակները նշում են, որ «աջ ծայրահեղական հայացքներն ու գործողությունները հանդիպում են ավելի ու ավելի հաճախ»: Նրանք կոչ են անում օգնել շայրահեղ աջերի կողմից բռնության ենթարկվածներին, պաշտպանել փոքրամասնություններին և ամրապնդել ժողովրդավարությունը:

Փոխանցում է BBC-ն: