05.11.2019 11:48

Հունաստանում հայտնաբերել են հրաշքով ողջ մնացած տասնյակ միգրանտների

Հունաստանում հայտնաբերել են հրաշքով ողջ մնացած տասնյակ միգրանտների

Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է ճանապարհին կայանած սառնարան-ավտոմեքենա, որում եղել են 41 անօրինական ներգաղթյալներ: Նրանք մեկնում էին Կենտրոնական Եվրոպա:

Բուժաշխատողների խոսքով՝ հայտնաբերված միգրանտների մեկ երրորդի մոտ արդեն շնչառական լուրջ խնդիրներ էին առաջացել, յոթ հոգու ստիպված են եղել հոսպիտալացնել:

Հույն ոստիկանների կարծիքով՝ բոլոր ներգաղթյալները դեռ ողջ են եղել այն բանի շնորհիվ, որ մեքենայում շարքից դուրս է եկել սառեցնող սարքը:

Ենթադրաբար՝ կոնտեյների բոլոր ուղևորները աֆղանացիներ են, գրում է Guardian-ը: Ըստ ամենայնի՝ ավտոմեքենան Հունաստանի տարածք է մտել Թուրքիայից: Վարորդը Վրաստանի 40-ամյա քաղաքացի է, նա ձերբակալվել է:
Փոխանցում է BBC-ն: