05.11.2019 13:02

Թուրք զինվորականները հայտարարել են, որ ձերբակալել են ալ-Բաղդադիի քրոջը

Թուրք զինվորականները հայտարարել են, որ ձերբակալել են ալ-Բաղդադիի քրոջը

Թուրքական իշխանությունները պնդում են, որ իրենց հաջողվել է ձերբակալել ջիհադիստական «Իսլամական պետություն» խմբավորման նախկին պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ավագ քրոջը:

Reuter գործակալությունը, հղում անելով թուրք պաշտոնյայի, տեղեկացնում է, որ 65-ամյա Ռասմիա Ավադը ձերբակալվել է Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ գավառի Ազազ քաղաքում: Այդ շրջանը հայտնվել է Թուրքիայի վերահսկողության տակ այն բանից հետո, երբ թուրքական զորքերը հոկտեմբերի սկզբին ռազմական գործողություն սկսեցին քրդերի դեմ:

«Մենք հուսով ենք, որ նրա օգնությամբ ավելի լավ կհասկանանք խմբավորման կառուցվածքը»,- անանուն պաշտոնյայի խոսքն է մեջբերում լրատվական գործակալությունը:

Ալ-Բաղդադիի քրոջ մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Ներկա պահին նրան մեղադրում են այն բանի համար, որ նա եղել է ծայրահեղական կազմակերպության անդամ: Սակայն փորձագետների խոսքով՝ պարզ չէ, թե նա որքան ժամանակ է անցկացրել եղբոր հետ և ինչ ծավալի տեղեկությունների է տիրապետում:

Փոխանցում է BBC-ն: