05.11.2019 13:41

Le Monde. Բրիտանիան տարիներ շարունակ լրտեսում է Իսրայելի իշխանություններին

Le Monde. Բրիտանիան տարիներ շարունակ լրտեսում է Իսրայելի իշխանություններին

Ֆրանսիական Le Monde-ը ըեղեկացնում է, որ Բրիտանիան տարիներ շարունակ լրտեսել է Իսրայելի նշանավոր քաղաքական գործիչներին՝ չնայած հրեական պետության հետ սերտ բարեկամությանը:

Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության երկու նախկին խորհրդականների կողմից Էդուարդ Սնոուդենին փոխանցված փաստաթղթերից:

Երկար տարիներ Իսրայելի հատուկ ծառայությունները սերտորեն համագործակցում են ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության, ինչպես նաև բրիտանական Կապի կառավարական կենտրոնի (GCHQ)  հետ, որն էլ հենց, դատելով ստացված տեղեկություններից,  իրականացրել է բարձրաստիճան  իսրայելցիների լրտեսումը ինչպես Իսրայելի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

GCHQ-ի ցուցակներում նշված են կազմակերպությունների ու նաև ֆիզիկական անձանց հասցեները և հեռախոսահամարները, օրինակ՝ Իսրայելի ԱԳՆ փոխնախարարի, Քենիայում և Նիգերիայում Իսրայելի դեսպանների՝ այն երկրների, որոնց Բրիտանիան համարում է իր շահերի ոլորտը:

Փոխանցում է BBC-ն: