05.11.2019 14:10

Իսպանիայի թագավորին Կատալոնիան դիմավորել է բողոքի ցույցերով

Իսպանիայի թագավորին Կատալոնիան դիմավորել է բողոքի ցույցերով

Կատալոնիան բողոքի ցույցերով է դիմավորել Իսպանիայի Ֆիլիպ թագավորին:

Նրա այցի օրը Բարսելոնայի փողոցներ են դուրս եկել հազարավոր ցուցարարներ՝ միապետության դեմ կարգախոսներով: «Կատալոնիան թագավոր չունի»,- վանկարկել են ցուցարարները: Ինչպես հաղորդել են լրատվական գործակալությունները, ցուցարարներից ոմանք փորձել են ներխուժել այն թաղամասերը, որոնք շրջափակված են եղել ոստիկանության կողմից՝ թագավորական ընտանիքին ընդունելու համար:

Ֆիլիպ VI-ը Բարսելոնա է ժամանել Ժիրոնայի արքայադստեր մրցանակները հանձնելու արարողությանը մասնակցելու համար: Արարողության ժամանակ նա ասել է, որ Կատալոնիան իր համար ասոցացվում է համերաշխության, փոխադարձ հարգանքի և քաղաքացիական ինքնագիտակցության հետ:

«Այդ արժեքներն անկասկած ներկայացնում են այն լավագույնը, ինչ եղել է Կատալոնիայի պատմության ընթացքում: Բայց դրանք չեն կարող մնալ զուտ որպես անցյալի հուշ, դրանք պետք է լինեն այսօրվա և վաղվա մի մասը, որտեղ տեղ չունեն բռնությունը, անհանդուրժողականությունը, անհարգալից վերաբերմունքը մյուսների իրավունքների և ազատությունների նկատմամբ»,- ասել է արքան:

Երիտասարդ տաղանդներին թագավորական մրցանակի հանձնումն ավանդաբար անցկացվում է Ժիրոնայում, սակայն անկախության կարգախոսի տակ տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին քաղաքային խորհուրդը թագավորին հայտարարել է «անցանկալի անձ», և արարողությունը ստիպված են եղել տեղափոխել Բարսելոնա:

Փոխանցում է euronews-ը: