05.11.2019 14:27

ԱՄՆ-ը դուրս է գալիս Փարիզյան պայմանագրից

ԱՄՆ-ը դուրս է գալիս Փարիզյան պայմանագրից

ԱՄՆ-ը ձևականորեն դիմել է Փարիզյան պայմանագրից դուրս գալու համար, որ երեք տարի առաջ ստորագրել են գրեթե 200 երկրներ՝ գլոբալ տաքացման դեմ պայքարելու նպատակով:

Թրամփը դեռ երկու տարի առաջ՝ ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո էր խոստացել Փարիզյան պայմանագրից ետ կանչել Բարաք Օբամայի ստորագրությունը: Սակայն պայմանագրից դուրս գալու դիմումների ընդունումն սկսվել է միայն նոյեմբերի 4-ին՝ պայամանգրի՝ ուժի մեջ մտնելուց երեք տարի անց:

Թրամփնը չի ձգձգել և նույն օրը պետքարտուղարությանը հանձնարարել է գրել ՄԱԿ-ին: Դրանով իսկ նա տվել է պայմանագրից դուրս գալու գործընթացի մեկնարկը, որը կավարտվի մեկ տարի անց՝ 2020 թ. նախագահական ընտրություններից հետո հաջորդ օրը: Ի դեպ, Թրամփը հույս ունի, որ այդ ընտրությունների արդյունքում ինքը ևս չորս տարի կմնա Սպիտակ տանը: Կլիման, ամենայն հավանականությամբ, կդառնա նախընտրական քարոզչության հիմնական թեմաներից մեկը, իսկ նրա ելքը կորոշի նաև Փարիզյան պայմանագրին ԱՄՆ-ի մասնակցության ճակատագիրը:

Թրամփի քննադատների կարծիքով՝  դա ավելի շատ կվնասի ԱՄՆ-ին, քան կլիմային, քանի որ երկիրը աշխարհից ետ կմնա «մաքուր» տեխնոլոգիաների հարցում, ներդրումներ չի ստանա էներգետիկայի վերականգնման ոլորտում, ավելի շատ կկորցնի համաշխարհային առաջնորդի հեղինակությունը և համաշխարհային շուկաներ դուրս գալու հնարավորությունը:

Փոխանցում է BBC-ն: